Նորություններ

2026 թվականից Վրաստան մու...

5 Հունվար, 2026

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղե

Առողջության համընդհանուր...

5 Հունվար, 2026

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին»

ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի...

4 Դեկտեմբեր, 2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025թ․ դեկտեմբերի 1-ից գործարկվել է ՀՀ ռեզիդենտի կա

Մաքսային վճարները և մաքսա...

12 Նոյեմբեր, 2025

ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանն Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմա

Սահմանվել են մաքսային ներ...

29 Հոկտեմբեր, 2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 25-ին ուժի մեջ է մտնելու ՀՀ

Գործարկվել է Աշխատանքային...

29 Հոկտեմբեր, 2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հա

2025 թվականի հունվար-սեպտ...

29 Հոկտեմբեր, 2025

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-ս

2023 թվականին առաջին 1000...

29 Հունվար, 2024

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դ

2023թ. փետրվարին եկամուտ...

5 Ապրիլ, 2023

2023թ. փետրվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է  692 266

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ Փ

ՊԵԿ-ը 2023թ․ հունվար-մարտ...

5 Ապրիլ, 2023

ՊԵԿ-ը 2023թ․ հունվար-մարտ ամիսների ընթացքում ապահովել է 461.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետ

ՊԵԿ-ը 2023թ. հունվարին ա...

6 Փետրվար, 2023

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է 40.2 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2023 թվականի հունվար ամսվ

2022թ. առաջին 1000 խոշոր...

25 Հունվար, 2023

1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է PETEKAMUTNER.AM ԿԱՅՔՈՒՄ

Պետական եկամուտների կոմ

2022 թ. դեկտեմբերին եկամո...

25 Հունվար, 2023

2022 թ. դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 հազար 420

ՑՈՒՑԱՆԻՇԸ

ՊԵԿ-ն ամփոփում է 2022 թվա...

13 Հունվար, 2023

ՊԵԿ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է 2022 ԹՎԱԿԱՆԸ

ԿՈՄԻՏԵՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է 1 ՏՐԻԼԻՈՆ 925 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ

Հունվար-սեպտեմբեր ամիսներ...

28 Հոկտեմբեր, 2022

2022 թվականի 9 ամիսների ընթացքում շուրջ 442․9 մլն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրլն ՀՀ

2022թ. 8 ամիսների տվյալնե...

27 Հոկտեմբեր, 2022

Ավելացել է մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը 

2022 թվականի 8 ամիսների տվյալներով ե

Հոկտեմբերի 1-ից Կամերալ ա...

27 Հոկտեմբեր, 2022

ՊԵԿ-Ը ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ

Պետական

2022Թ. 9 ամիսների ընթացքո...

17 Հոկտեմբեր, 2022

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հուն

ՊԵԿ դիտակետում շահութահար...

8 Օգոստոս, 2022

ԿՈՄԻՏԵՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ

Պետական եկամուտներ

«Անկանխիկ գործառնությունն...

8 Օգոստոս, 2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2022 թվականի հունիսի վերջին, ըստ էության, հայտարարել էր, որ

Հայտարարություն` պարտադիր...

5 Օգոստոս, 2022

2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք)

2022թ. 6 ամիսների ընթացքո...

2 Օգոստոս, 2022

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հուն

ՀՀ-ում խաղատների, ինտերնե...

20 Հունիս, 2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. մայիսի 25-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել են ««Շահ

0 տոկոս ներմուծման մաքսա...

8 Հունիս, 2022

0  տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ էլեկտրոմոբիլների և 900-ից ավել ապրանքների համար:<

ՊԵԿ. 2022թ. հունվար-մայիս...

8 Հունիս, 2022

 ՊԵԿ. 2022թ. հունվար-մայիս ամիսներին փաստացի հավաքագրվել են 761.8  մլրդ դրամի հարկային

2022թ․ ապրիլին նախորդ տա...

6 Մայիս, 2022

Շահութահարկի աճը պայմանավորված է համախառն եկամտի աճով և կանխավճարների մեխանիզմի փոփոխությամբ

<

2022թ․ ապրիլ ամսվա հարկա...

6 Մայիս, 2022

Աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը

Պետական եկ

2022թ. Ընթացքում թույլատր...

25 Ապրիլ, 2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավա

ԵԱՏՄ Մաքսային տարածք օդայ...

25 Ապրիլ, 2022

ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկ ֆիզիկական անձը կ

Առցանց անմաքս առևտրի շեմը...

22 Մարտ, 2022

Առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1,000 եվրո

Պետական եկամուտն

Fitch-ը վատթարացրել է 202...

22 Մարտ, 2022

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի

Էլեկտրական շարժիչներով տր...

22 Մարտ, 2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ

2021 թվականի հունվար-դեկտ...

25 Հունվար, 2022

Հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների

ՀՀ-ում մշտական հաստատությ...

24 Հունվար, 2022

ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ ֆիզիկական անձանց մատուցվո

«Անկանխիկ գործառնությունն...

20 Հունվար, 2022

ԱԺ-ն ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը:

2022 թվականի հունվարի 1-ի փոխա

Պարտադիր աուդիտի ենթակա կ...

14 Հունվար, 2022

 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ`

Կառավարությունը հաստատել...

13 Հոկտեմբեր, 2021

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության 202

Հայաստանում էլեկտրոնային...

13 Հոկտեմբեր, 2021

Կոմիտեի նախաձեռնությամբ մշակված  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն

Առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը

5 Հունվար, 2026

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները։ Ապահովագրավճար վճարողներ են համարվում հարկային գործակալից (գործատուից) և հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող այն վարձու աշխատողները, որոնք՝

  • 2025 թ․ նոյեմբերին գործատուից ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։

Այս դեպքում ապահովագրավճարները գործատուն պարտավոր է հաշվարկել և պահել 2025թ․ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից՝ ՀՀ պետական բյուջե փոխանցելով մինչև 2026թ․ հունվարի 20-ը ներառյալ։ Կարևոր է իմանալ, որ նշված վարձու աշխատողն ապահովագրված անձի կարգավիճակ կստանա 2026 թ․ հունվարի 1–ից։ Ի դեպ, եթե հաջորդող 12 ամիսների ընթացքում աշխատավարձը նվազի, վարձու աշխատողը շարունակելու է ապահովագրավճար վճարել։

  • 2026 թ․ հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում որևէ ամսում ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։

Ապահովագրավճարները գործատուն պարտավոր է հաշվարկել, պահել և ՀՀ պետական բյուջե վճարել համապատասխան ամսվան հաջորդող ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձից՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Կարևոր է իմանալ, որ այս կետում ներառված վարձու աշխատողներն ապահովագրված անձի կարգավիճակ կստանան ապահովագրավճարի վճարմանը հաջորդող ամսվա 1-ից:

Ի գիտություն՝ մինչև 18 տարեկան, ինչպես նաև 65 և բարձր տարիքի ՀՀ քաղաքացի վարձու աշխատողների համար գործատուի կողմից ապահովագրավճար չի հաշվարկվում։ Ապահովագրավճար չի հաշվարկում նաև աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից։

Հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուից աշխատավարձ ստացողներն ապահովագրավճարները հաշվարկում և վճարում են ինքնուրույն։

Նշենք, որ վարձու աշխատողների համար 2025 թ․ դեկտեմբերից սկսած ապահովագրավճարները կհաշվարկվեն ըստ աշխատավարձի չափի, մասնավորապես՝ մինչև 500 000 դրամ աշխատավարձի դեպքում ապահովագրավճարը կկազմի 4 800 դրամ, իսկ 500 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ 10 800 դրամ։

Իսկ եթե անձն աշխատում է մի քանի գործատուի մոտ, ապա յուրաքանչյուր գործատու ապահովագրավճարը հաշվարկում և փոխանցում է ՀՀ պետական բյուջե իր կողմից վճարվող աշխատավարձից։ Միաժամանակ, ապահովագրավճարի ամսական դրույքաչափը գերազանցող վճարումները վերադարձվում են վարձու աշխատողին՝ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ ներկայացված դիմումի հիման վրա։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապահովագրավճար վճարողներ են համարվում նաև ՀՀ-ում հաշվառված այն անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, որոնք 2025 թվականին ունեցել են 2 400 001 ՀՀ դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն)։ Նշված անձինք ապահովագրավճարը, որը տարվա կտրվածքով կազմում է 129.600 ՀՀ դրամ, պարտավոր են վճարել ինքնուրույն՝ մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ։ ԱՁ-ներն ու նոտարներն ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք են բերում համապատասխան հարկային հաշվարկը ներկայացնելուց և ապահովագրավճարի ամբողջական վճարումից հետո՝ վճարման օրվան հաջորդող ամսվա 1-ից։

Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կկարողանաք ծանոթանալ կից փաստաթղթում։

https://www.src.am/am/getNews/1324